Դուբայում կներկայացվի եռաչափ տպագրության միջոցով ստեղծված առաջին ատամնաշարը

17:05 • 01.02.17

Մերձարևելյան ատամնաբուժական լաբորատորիան (գտնվում է Դուբայում) հայտարարել է, որ շուտով կներկայացնի եռաչափ տպագրության միջոցով ստեղծված առաջին ատամնաշարը:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, մասնագետները պատմել են, որ եռաչափ տպագրությունը հնարավորություն է տվել ստեղծել բնական ատամներից չտարբերվող ատամնաշար:

Ի դեպ, դրա տպման վրա ծախսվել է ընդամենը 4 ժամ:

Հավելենք, որ եռաչափ տպման տեխնոլոգիան ներթափանցել է բժշկության գրեթե բոլոր ոլորտները՝ զգալի հեշտացնելով բժիշկների աշխատանքն ու թույլ տալով նրանց հիվանդների բուժման հարցում ավելի առաջադեմ լուծումներ կիրառել:

 

 

 

 

 

Դուբայում կներկայացվի եռաչափ տպագրության միջոցով ստեղծված առաջին ատամնաշարը