Գիտնականները վերծանել են ամբողջությամբ կաթվածահար մարդկանց մտքերը

12:49 • 01.02.17

Շվեյցարացի նեյրոֆիզիոլոգները նոր նեյրոչիպ են ստեղծել, որը բառացիորեն թույլ է տալիս կարդալ ավտովթարներից կամ ծանր հիվանդություններից հետո ամբողջությամբ կաթվածահար եղած մարդկանց մտքերը: Համապատասխան հոդվածը հրապարակվել է PLOS Biology ամսագրում, հաղորդում է РИА Новости-ն:

«Այս զարմանալի արդյունքը հերքում է իմ տեսությունն այն մասին, որ «կողպված մարդու համախտանիշ» ունեցող ամբողջությամբ կաթվածար մարդիկ իրականում ի վիճակի չեն շփվել արտաքին աշխարհի հետ: Մեր փորձերը ցույց են տվել, որ բոլոր չորս կամավորները կարողացել են պատասխանել մեր տված անձնական հարցերին` օգտագործելով միայն մտքի ուժը», - պատմել է գերմանական Թյուբինգենի համալսարանի գիտնական Նիլս Բիրբաումերը:

Գիտնականի խոսքով` այդ արդյունքները կրկնելու հնարավորության դեպքում իրենք ի վիճակի կլինեն վերադարձնել շարժական նեյրոնների դիսֆունկցիայով տառապող մարդկանց խոսելու հնարավորությունը:

Գիտնականները վերծանել են ամբողջությամբ կաթվածահար մարդկանց մտքերը