800.000 դոլար. Սթիվ Թայլերի Venom GT սուպերքարը վաճառվել է աճուրդում (լուսանկարներ)

16:44 • 01.02.17

Ամերիկյան Aerosmith ռոք խմբի մենակատար Սթիվ Թայլերին պատկանած Hennessey Venom GT Spyder սուպերքարը հանվել է աճուրդի ու վաճառվել 800.000 դոլարով:

Այս մասին հաղորդում է motor1.com կայքը՝ մանրամասնելով, որ ժամանակին ռոքերը մեքենան գնել է 1.1 մլն դոլարով:

Թայլերին պատկանած սուպերքարն արտադրվել է 2013թ. և ունի 1200 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ:

Հայտնի է, որ մեքենայի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Թայլերի Janie’s Fund բարեգործական հիմնադրամին, որն օգնում է սեռական բռնության ենթարկված աղջիկներին:

 

 

 

 

800.000 դոլար. Սթիվ Թայլերի Venom GT սուպերքարը վաճառվել է աճուրդում (լուսանկարներ)