Փարիզում ընտրել են տարվա ամենագեղեցիկ կոնցեպտուալ մեքենան (լուսանկարներ)

13:17 • 02.02.17

Փարիզում կայացած Միջազգային 32-րդ ավտոմոբիլային փառատոնի շրջանակում ընտրվել է 2016թ. ամենագեղեցիկ կոնցեպտուալ մեքենան:


Ինչպես նշում է motor.ru-ն, ամենագեղեցիկի կոչմանն է արժանացել Renault Trezor կուպեն, որի շնորհանդեսը կայացել էր անցած տարի՝ Փարիզի միջազգային ավտոշոուի ժամանակ:


Կոնցեպտի առանձնահատկությունն այն է, որ սրահ մտնելու համար հարկավոր է բարձրացնել մեքենայի տանիքը:


Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա Renault Trezor-ը համալրված է 350 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4 վայրկյանում:

 





 

 

Փարիզում ընտրել են տարվա ամենագեղեցիկ կոնցեպտուալ մեքենան (լուսանկարներ)