Apple-ը ցուցադրել է iPhone-ով արված կադրերը (լուսանկարներ)
Apple ընկերությունը ցուցադրել է «Լուսանկարված է iPhone-ով» գովազդային արշավի լուսանկարները, որոնք արվել են ցածր լուսավորության պայմաններում:
Հայտնի է, որ 2016 թվականի լույս նոյեմբերի 5-ին լուսանկարիչներն ամբողջ աշխարհում` ինդոնեզական հրաբուխներից և արկտիկական քարանձավներից մինչև ռուսաստանյան կայարաններ, լուսանկարներ են արել iPhone 7 սմարթֆոնի միջոցով:
Նշվում է, որ այս աշխատանքները տեղ կգտնեն աշխարհի 25 երկրների գովազդային վահանակների վրա:


















