Ինչպիսին է լինելու նոր iPhone 8-ը. լրատվամիջոցներ

15:45 • 02.02.17

Սովորաբար, ամերիկյան Apple ընկերության արտադրանքը՝ հատկապես iPhone սմարթֆոնը, հիթ է դառնում ու մեծ իրարանցում առաջացնում նախքան պաշտոնական շնորհանդեսը:

Նույնը կարելի է ասել նաև iPhone 8-ի վերաբերյալ. նոր սերնդի սմարթֆոնը դեռևս չի ներկայացվել, սակայն դրա մասին խոսում են բոլորը՝ փորձելով կռահել, թե այս անգամ ինչ նորարարական լուծումներով է զարմացնելու «խնձորային» բրենդը:

Luxury Launches կայքն ի մի է բերել iPhone 8-ի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները՝ փորձելով կազմել սարքի նախնական բնութագիրը:

Ըստ այդմ՝ հեռախոսն ունենալու է գերառաջադեմ էկրան, զրկվելու է հիմնական Home կոճակից ու լիցքավորվելու է անլար եղանակով:

Նշվում է նաև, որ սմարթֆոնն արտադրվելու է 3 տարբերակով՝ 4.7, 5 և 5.5 դյույմանոց LCD և OLED էկրաններով, որոնք ձգվելու են դեպի աջ և ձախ կողմերը: Սա նշանակում է, որ Apple-ը ստիպված կլինի տեղափոխել սմարթֆոնների կողային հատվածում առկա կառավարման կոճակները:

Հեռախոսների հետին պատյանները պատրաստված են լինելու ապակուց:

Ընդհանուր առմամբ, iPhone 8-ի դիզայնը լինելու է մինիմալիստական:

 

 

 

Ինչպիսին է լինելու նոր iPhone 8-ը. լրատվամիջոցներ