Փարիզում տեղադրվել են հանրային զուգարաններ, որոնք մեզը վերամշակում են՝ վերածելով պարարտախառնուրդի (տեսանյութ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի ամենամարդաշատ թաղամասերից մեկում տեղադրվել են էկո հանրային զուգարաններ, որոնք մեզը վերամշակում են՝ այն վերածելով պարարտախառնուրդի (կոմպոստ):
Ինչպես նշում է The Guardian-ը, Uritrottoir կոչվող զուգարանները վերացնում են մեզի տհաճ հոտը, իսկ դրանց մեջ լցված ծղոտն ու թեփը նպաստում են, որպեսզի մեզը վերածվի բույսերի աճի համար անհրաժեշտ պարարտախառնուրդի:
Նորարարության հեղինակ Լորեն Լեբոտի խոսքով՝ Uritrottoir-ը շատ ավելի ակնահաճո տեսք ունի, քան սովորական զուգարանները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










