Դանիացիները Ժնևում կներկայացնեն 1150 ձիաուժ հզորությամբ նորագույն սուպերքարը
Դանիական Zenvo ընկերությունը հայտարարել է իր TS1 սուպերքարի նոր տարբերակի դեբյուտի մասին:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, սուպերքարի GT տարբերակը, որը համալրվել է 1150 ձիաուժ հզորություն զարգացնող շարժիչով, կառուցվել է ընկերության 10-ամյա հոբելյանի առթիվ:
TS1 GT երկդռնանի մոդելի թափքը պատրաստված է ածխածնային հումքից, իսկ մոդելը համալրված է ետնաքարշակ համակարգով և սեփական արտադրության 5.8 լիտր ծավալային V8 շարժիչով: TS1 ստանդարտ մոդելի շարժիչի տարողունակությունը 5.9 լիտր է:
«Հոբելյանական» մոդելի արժեքը կազմում է 1 160 000 եվրո: Արտադրման քանակի մասին ոչինչ հայտնի չէ:










