Ցուկերբերգի կարողությունն ավելացել է 3 մլրդ դոլարով

08:54 • 02.02.17

Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր նախագահ Մարկ Ցուկերբերգի կարողությունն ավելացել է 3 մլրդ դոլարով:


Ինչպես հայտնում է bloomberg.com-ը, դա պայմանավորված է ընկերության արժեթղթերի գնի էական աճով:


Այժմ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 59 մլրդ դոլար, ինչի շնորհիվ 32-ամյա գործարարը 5-րդ տեղն է զբաղեցրել Bloomberg հանդեսի միլիարդատերերի վարկանշային աղյուսակում:

 

Ցուկերբերգի կարողությունն ավելացել է 3 մլրդ դոլարով