Հնդկաստանում չարագործները կես մլն դոլար են վաստակել` սոցցանցերում «լայքերի» շուրջ խաբեություն ծավալելով
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի ոստիկանությունը 3 խաբեբաների է ձերբակալել, որոնք շուրջ 550 մլն դոլար են աշխատել` ֆինանսական օնլայն բուրգ ստեղծելով, որը հիմնված է եղել ավանդատուներին համապատասխան էջերի «լայքերի» դիմաց վճարելու խոստման վրա:
|
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով հնդկական աղբյուրը, բուրգն ստեղծողը տեխնիկական ոլորտում կրթություն ստացած 26-ամյա երիտասարդ է եղել: 2015-ին վերջինս երկու հանցակիցների հետ միասին ստեղծել է Ablaze Info Solutions Limited ընկերությունը, որը ներկայացվում էր որպես միջնորդ երրորդ ընկերությունների հետ աշխատելու համար:
Ընկերությունը առցանց ծրագրերի միջոցով «լայքեր» հավաքելու նպատակով ցանկացողներին խրախուսել է գումար վաստակել, որի համար նախ պետք է «անդամակցություն» գնել, որի արժեքը կազմում էր 5750 ռուպիից մինչև 57 500 ռուպի: Գումարը վճարելով` ավանդատուներին հղումներ էին ուղարկվում, որոնք «լայքելով» նրանք 5 ռուպի էին վաստակում:










