Ինչպիսին է Apple-ի կառուցվող նոր մասնաշենքը, որն արժե 5 մլրդ դոլար (տեսանյութ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում կառուցում է նոր մասնաշենք, որը գրեթե պատրաստ է:
Ինչպես նշում է Business Insider-ը, 5 մլրդ դոլար արժողությամբ մասնաշենքի կառուցումը սկսվել էր դեռևս 2013թ., իսկ նախագծման աշխատանքները՝ շատ ավելի վաղ:
Նախկինում ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել էր, որ Apple-ի առաջին աշխատողները հնարավորություն կունենան նոր մասնաշենք տեղափոխվել 2017թ. հունվարին: Սակայն, ինչպես պարզվեց, կառուցման աշխատանքները ձգձգվում են:
Ստորև առաջարկում ենք անօդաչու թռչող սարքի նկարահանած տեսանյութի միջոցով մոտավոր պատկերացում կազմել այն մասին, թե «խնձորային հսկան» ինչ է կառուցում Կուպերտինոյում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










