Apple-ն ապրիլից iPhone-ներ կարտադրի Հնդկաստանում
Հնդկաստանի Կարնատակա նահանգի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պրիյանկ Խարջը հայտարարել է, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ապրիլից iPhone սմարթֆոնները հավաքել Հնդկաստանում:
Ինչպես նշում է The Verge-ը, պաշտոնյայի խոսքով՝ սմարթֆոնների արտադրությունը կազմակերպվելու է նահանգի մայրաքաղաք Բանգալորում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հնդկաստանում հավաքված սմարթֆոնները վաճառվելու են հենց հնդկական շուկայում:
The Verge-ը նկատում է, որ 1.3 մլրդ բնակչությամբ Հնդկաստանն Apple-ի համար ամենահեռանկարային շուկաներից է:










