Pagani ընկերության հիմնադրի համար պատրաստել են Ferrari F12tdf մոդելի հատուկ տարբերակը

22:53 • 03.02.17

Իտալական Pagani սուպերքարեր արտադրող ընկերության հիմնադիր Հորացիո Պագանին դարձել է Ferrari F12berlinetta կուպեի «գերհզոր» տարբերակի սեփականատերը: Motor.ru-ի հաղորդմամբ` գործարարի համար թողարկված մեքենան ստացել է F12tdf անվանումը:

Մեքենայի կարմիր-սպիտակ գունավորումը հատուկ ընտրվել է Պագանիի համար: Գույնի ընտրությամբ զբաղվել է Ferrari Tailor-Made ստորաբաժանումը, որը զբաղվում է հատուկ հաճախորդների համար մեքենաների արտադրությամբ:

Ferrari F12tdf սուպերքարը զինված է 6.3 լիտր ծավալային, V12 բենզինային շարժիչով, որը 780 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը սուպերքարը զարգացնում է 2.9 վայրկյանում, իսկ մոդելի առավելագույն արագությունը կազմում է 340 կմ/ժամ:

 

Pagani ընկերության հիմնադրի համար պատրաստել են Ferrari F12tdf մոդելի հատուկ տարբերակը