2017-ին Երկրի բնակիչները 2 արեգակնային խավարման ականատես կլինեն

23:14 • 03.02.17

2017 թվականին Երկրի բնակիչները կկարողանան երկու արևային խավարման ականատես դառնալ և տեսնել Էնկե-տեսակի գիսաստղի վերադարձը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը` վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կիրառական աստղագիտության ինստիտուտի մամլո հաղորդագրությունը:

Ինստիտուտի ներկայացուցիչ Նիկոլայ Ժելեզնյովի խոսքով` արևի առաջին օղակաձև խավարումը տեղի կունենա փետրվարի 26-ին: Այն հնարավոր կլինի տեսնել Աֆրիկայից, Հարավային Ատլանտիկայից և Անտարկտիդայից:

 Արևի օղակաձև խավարմանը զուգահեռ լուսնի խավարումը տեղի կունենա փետրվարի 11-ին, որին կարելի կլինի հետևել Եվրասիայի գրեթե ողջ տարածքում, Աֆրիկայում, Մադագասկարում, Հնդկական օվկիանոսում և Անտարկտիդայում:

 Երկրորդ արևային խավարումը տեղի կունենա օգոստոսի 21-ին, որի ամբողջական փուլը կտեսնեն ԱՄՆ-ի բնակիչները` խաղաղօվկիանոսյան ափերից մինչև Հյուսիսային Ֆլորիդա:

 Ամբողջական լուսնային խավարում տեղի կունենա օգոստոսի 7-ին, որին հնարավոր կլինի հետևել Եվրասիայից, Աֆրիկայից, Մադագասկարից, Ավստրալիայից և Անտարկտիդայից:

2017-ին Երկրի բնակիչները 2 արեգակնային խավարման ականատես կլինեն