ՆԱՍԱ-ն ցուցադրել է «աստղի մահը» (լուսանկար)

13:23 • 04.02.17

Hubble աստղադիտակը լուսանկարել է «Նեխած ձու» միգամածությունում գտնվող «աստղի մահը»: Լուսանկարը հրապարակվել է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) պաշտոնական կայքում:

Լուսանկարում պատկերված է մահացող OH231.8+4.2 կարմիր հսկան, որը վայր է գցում իրեն շրջապատող պատյանները:

Նշվում է, որ «Նեխած ձու» միգամածությունը գտնվում է Նավախելի համաստեղությունում` Երկիր մոլորակից ավելի քան 5 հազար լուսային տարի հեռավորության վրա: Միգամածությունը մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում, ինչի շնորհիվ և ստացել է իր անվանումը:

 

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է «աստղի մահը» (լուսանկար)