Ֆրանսիայում ընտրել են 2016 ամենագեղեցիկ սուպերքարը (լուսանկարներ)
Ֆրանսիայում կայացած 32-րդ միջազգային ավտոմոբիլային փառատոնի շրջանակում ընտրվել է 2016թ. ամենագեղեցիկ սուպերքարը՝ Ferrari GTC4 Lusso-ն:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, կոչմանն արժամանալուն էին հավակնում նաև Bugatti Chiron հիպերքարը, Aston Martin RB001 կոնցեպտն ու Porsche Panamera հեթչբեքը, սակայն ժյուրիի ընտրությունը կանգ է առել Ferrari-ի վրա:
Նշվում է , որ մրցանակը շնորհվել է ընկերության գլխավոր դիզայներ Ֆլավիո Մանցոնիին:
Հիշեցնենք, որ 6.3 լ աշխատանքայիան ծավալով, 680 ձիաուժ հզորությամբ ու առավելագույնը 335 կմ/ժ զարգացնող շարժիչով համալրված Ferrari GTC4 Lusso-ի շնորհանդեսը կայացել է անցած տարվա փետրվարին:













