Չինաստանի կենտրոնական մասում հայտնաբերվել են կոկորդիլոսի ոսկորներ, որոնք ավելի քան 2.700 տարվա են (լուսանկար)

15:56 • 06.02.17

Չինաստանում հնագետներին առաջին անգամ հաջողվել է երկրի կենտրոնական մասում գտնվող Շենսի նահանգում հայտնաբերել կոկորդիլոսների ոսկորներ, որոնք, ենթադրաբար, ավելի քան 2.700 տարվա են:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` մասնագետները կարծում են, որ քարանձավում գտնված այս ոսկորները պատկանում են Արևմտյան Չժոու դինաստիայի կառավարման ժամանակաշրջանին` մթ.ա. 11-րդ դարից մինչև մ.թ. 771 թ.: 

Նախկինում կոկորդիլոսի ոսկորներ հայտնաբերվել են Չինաստանի հարավում, որտեղ կլիման ավելի բարենպաստ է ու տաք: Չինաստանի կենտրոնական մասում նման գտածոն բավականաչափ զարմացրել է գիտնականներին, որոնք հակված են կարծել, որ հնագույն ժամանակներում Շենսի նահանգում եղել է մեծ լիճ, որտեղ էլ բնակվել են կոկորդիլոսները:

 

Չինաստանի կենտրոնական մասում հայտնաբերվել են կոկորդիլոսի ոսկորներ, որոնք ավելի քան 2.700 տարվա են (լուսանկար)