Արաբական ընկերությունը ներկայացրել է իր սպորտային մոդելի նոր տարբերակը (լուսանկարներ)

22:08 • 07.02.17

Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Jannarelly Automotive ընկերությունը ցուցադրել է Design-1 սփայդերի նոր տարբերակի լուսանկարները:

Ինչպես ընդգծում է Motor.ru-ն, նորագույն մոդելը համալրվել է փակվող տանիքով: Միևնույն ժամանակ այն ևս համալրվել է արտասովոր գործառույթով` ինքնաթիռներում օդաչուի թափանցիկ խցիկին բնորոշ լապտերի նմանությամբ:

Jannarelly ընկերության ետնաքարշակ սպորտային մեքենան ներկայացվել էր անցյալ տարվա ամռանը: Այն համալրված է 304 ձիաուժ հզորություն զարգացնող 6 մխոցային 3.5 լիտր տարողությամբ շարժիչով և 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժամ:

Jannarelly Design-1 մոդելի առաջին խմբաքանակը թողարկվել էր 30 օրինակով: Սփայդերի արժեքը կազմում է 55 000 դոլար:



 

Արաբական ընկերությունը ներկայացրել է իր սպորտային մոդելի նոր տարբերակը (լուսանկարներ)