Իտալական նոր Fiat-ը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել

18:49 • 07.02.17

Իտալական ապրանքանիշի նոր Fiat Tipo մոդելը գովազդային արշավի շրջանակներում հաղթահարել է Երկրի շրջանագծի երկարությունը (41 000 կմ):

Ինչպես հայտնում է Euromag-ը, ավտոմեքենան այդ տարածությունն անցել է 133 օրում` լինելով 22 երկրում և 122 քաղաքում:

Մեքենայի մրցավազքն սկսվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող գործարանից, ապա սեդանը մեկնել է Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա, որից հետո Ռուսաստան:

Նոր իտալական մեքենան հասել է Հեռավոր Արևելք, ապա այցելել Ճապոնիա, որտեղից այն նավով ուղարկել են Մեքսիկա:

 

Իտալական նոր Fiat-ը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել