Mercedes-Benz-ը հզոր արտաճանապարհային է մշակում` մրցակցելու Audi-ի BMW-ի առաջատար մոդելների հետ (լուսանկարներ)

20:15 • 07.02.17

Mercedes-Benz ընկերությունը շքեղ դասի արտաճանապարհայինների շուկան հեղափոխել 1998-ին` ներկայացնելով M-Class մոդելը:

Այժմ գերմանական ավտոարտադրողը արտաճանապարհային քրոսովերի 6 մոդել է վաճառում ԱՄՆ-ում, իսկ 7-րդ մոդելի դեբյուտն ամերիկյան շուկայում կկայանա հաջորդ տարի:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, մեքենաշինական հսկայի նորույթը արտաճանապարհայինների շուկայում լինելու է GLA մոդելի քրոսովերը, որը կարող  է մրցակցել Audi Q5 և BMW X3 գերմանական մոդելների, ինչպես նաև Porsche Macan-ի հետ:

Mercedes-ի նորագույն արտաճանապարհայինը դիզայներական փոփոխությունների է ենթարկվել. այն ներկայանալու է 20 դյույմանոց նորաոճ AMG անվահեծերով: Ներսից մեքենան նման է լինելու C-Class-ի սեդանին:

Տեխնիկական հագեցվածության առանձնահատուկ տարրերից է լինելու տեղեկատվական-ժամանցային 7 դյույմ անկյունագծով  «լողացող» էկրանը:




 

Mercedes-Benz-ը հզոր արտաճանապարհային է մշակում` մրցակցելու Audi-ի BMW-ի առաջատար մոդելների հետ (լուսանկարներ)