Լոնդոնում բացվել է ռոբոտների ամենամեծ ցուցահանդեսներից մեկը (լուսանկարներ)

11:43 • 08.02.17

Առաջադեմ տեխնոլոգիաները սրընթաց զարգացում են ապրում ու ներթափանցում մարդկային առօրյայի գրեթե ամեն բնագավառ: Բազմաթիվ ոլորտներում մարդկանց հուսալի օգնականներն են դարձել ռոբոտները, որոնք հատուկ զգայակների շնորհիվ կարողանում են զգալ մարդու տրամադրությունը, խոսել, պարզ առաջադրանքներ կատարել և, ընդհանուր առմամբ, թեթևացնել մարդու հոգսերը:


Ռոբոտները նախատեսված են տարբեր գործառույթների համար և, ըստ այդմ, արտաքնապես տարբեր են: Դրանց շարքում առանձնանում են անդրոիդ տեսակի ներկայացուցիչները, որոնց առաջին հայացքից հնարավոր չէ տարբերել սովորական մարդուց:


Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Լոնդոնում բացված ռոբոտների ցուցահանդեսի մի շարք ուշագրավ նմուշներ, որոնք ամփոփում են ռոբոտաշինության զարգացման տարբեր փուլերը.

 

 

 

 

Լոնդոնում բացվել է ռոբոտների ամենամեծ ցուցահանդեսներից մեկը (լուսանկարներ)