Tesla-ի Model S P100D-ն արագությամբ գերազանցել է Porsche 911 Turbo S-ին
Էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերությունն արագության փորձություն է անցկացրել սեփական արտադրության նոր մոդելներից մեկի՝ Model S P100D-ի և Porsche 911 Turbo S-ի միջև:
Ինչպես նշում է Business Insider-ը, Model S P100D-ն դարձել է Tesla-ի արտադրության առաջին մեքենան, որ 100 կմ/ժ արագություն է զարգացրել 2.3 վայրկյանում:
Աղբյուրը նկատում է, որ այս ցուցանիշն աննշան գերազանցել է Porsche 911 Turbo S-ի արձանագրած արդյունքը:










