Հրապարակվել է Nintendo Switch-ը նկարագրող տեսանյութ (տեսանյութ)

16:11 • 09.02.17

Nintendo ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է Nintendo Switch նոր խաղային կցորդը: Նորույթի թողարկումը սպասվում է մարտի 3-ին՝ ամբողջ աշխարհում միաժամանակ, հաղորդում է BGR-ը:

Տեսանյութում ներկայացվում են սարքի առանձնահատկությունները, որոնց թվում են բարելավված վիբրացիոն համակարգը, IR-տեսախցիկը և JoyCon ջոյսթիքները:

Հայտնի է, որ խաղային կցորդն արդեն ներկայացվել է Տոկիոյում անցկացված պաշտոնական միջոցառման շրջանակում: Այն ժամանակ կցորդի հեղինակները նշել են, որ նոր ապրանքը հատկանշական է իր ունիվերսալությամբ. սարքը կարող է գործել որպես սեղանի խաղային կայան, որը կարելի կլինի միացնել հեռուստացույցին, ինչպես նաև որպես շարժական կայան` շարժական էկրանի շնորհիվ:

Ենթադրվում է, որ Nintendo Switch խաղային կցորդի արժեքը կկազմի 299 ԱՄՆ դոլար:

 

 

Հրապարակվել է Nintendo Switch-ը նկարագրող տեսանյութ (տեսանյութ)