Ռուսական օդուժի չնախատեսված ավիահարվածի հետևանքով Հալեպում 3 թուրք զինվոր է զոհվել
ՌԴ Զինուժի գլխավոր հրամանատարության ղեկավար Վալերի Գերասիմովը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը սիրիական Հալեպ նահանգում ռուսական ինքնաթիռի չնախատեսված ավիահարվածի հետևանքով երեք թուրք զինվորների մահվան կապակցությամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական ռմբակոծիչները մարտական առաջադրանք էին կատարում Էլ-Բաբ քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելու ուղղությամբ:
ՌԴ և Թուրքիայի հրամանատարության ղեկավարները պայմանավորվել են առավել սերտորեն համակարգել տեղեկության փոխանցման գործընթացը:
Ավելի վաղ ռուսական ինքնաթիռի ավիահարվածի հետևանքով թուրք զինվորների մահվան մասին հաղորդել էին թուրքական Զինուժի հրամանատարությունից` նշելով 11 վիրավորների մասին:










