Որտեղ են հավաքվում Bugatti-ի 2.5 մլն դոլարանոց Chiron հիպերքարերը (լուսանկարներ)
Գերարագընթաց ու թանկարժեք սուպերքարերի արտադրությամբ զբաղվող Bugatti ընկերությունը թույլ է տվել էքսկլյուզիվ ֆոտոշարք անցկացնել իրեն պատկանող գործարանում, որտեղ հավաքվում են 2.5 մլն դոլար արժողությամբ Chiron հիպերքարերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դատելով լուսանկարներից՝ ֆրանսիական Ստրասբուրգում գտնվող գործարանը նախևառաջ աչք է շոյում անթերի մաքրությամբ:
Պարբերականը մանրամասնում է, որ ամեն տարի այստեղ աշխատողների հմուտ ձեռքերով հավաքվում է 70 Chiron:
Bugatti-ի ներկայացուցիչների խոսքերով՝ 1.479 ձիաուժ հզորությամբ մեքենաներից յուրաքանչյուրը հավաքելու համար պահանջվում է 20 աշխատող և 6 ամիս: Հետաքրքրական է, որ մեքենաներից ամեն մեկը բաղկացած է 1.800 առանձին մասերից:
Հայտնի է, որ ներկայում Bugatti-ի գործարանում հավաքվում է 12 մեքենա:































