Չինուհին առողջ երեխա է լույս աշխարհ բերել 16 տարի առաջ սառեցված սաղմից

16:45 • 09.02.17

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գուանդուն նահանգի բնակչուհիներից մեկն առողջ տղա է լույս աշխարհ բերել 16 տարի առաջ սառեցված սաղմից:


Ինչպես նշում է Al Arabiya-ն, բացի այդ, կինն ունի 16-ամյա որդի, որը ծնվել է արտամարմնային բեղմնավորման միջոցով: Հետաքրքրական է, որ նա ծնվել է 2000թ. սառեցված նույն սաղմերի խմբից, որից ծնվել է 2-րդ տղան:


Ծննդատան վերարտադրողականության կենտրոնի տնօրեն Քսյու Յենվենը նկատել է, որ երկրի իշխանությունների կողմից 1-ից ավելի երեխա ունենալու վերաբերյալ արգելքի չեղարկումից հետո, 1000-ից ավելի կանայք են իրենց դիմել արտամարմնային տարբերակով հղիանալու ու երեխա ունենալու համար:

Չինուհին առողջ երեխա է լույս աշխարհ բերել 16 տարի առաջ սառեցված սաղմից