LG-ն «անեզր» էկրանով սմարթֆոն է ստեղծել (տեսանյութ)

11:42 • 09.02.17

Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է նոր սերնդի G6 սմարթֆոնը, որն առանձնանում է «անեզր» էկրանով:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, դատելով հրապարակված լուսանկարից՝ էկրանը տարածվում է հեռախոսի առջևի հատվածով մեկ, ինչի արդյունքում կառավարման բոլոր կոճակները տեղափոխվել են հետին պատի վրա:


Նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է փետրվարի 26-ին՝ Բարսելոնայում մեկնարկելիք Mobile World Congress տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:


Ենթադրվում է, որ սմարթֆոնը կլինի ջրակայուն, կարժենա 600 դոլար և վաճառքում կհայտնվի մարտից:

 

 

 

LG-ն «անեզր» էկրանով սմարթֆոն է ստեղծել (տեսանյութ)