ՆԱՍԱ-ն գերդիմացկուն համակարգիչ է ստեղծել էքստրեմալ պայմաններում աշխատելու համար
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հետազոտողներն Էլեկտրոնային հաշվիչ մեքենա են ստեղծել, որն ի վիճակի է դիմանալ բարձր ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման Վեներա մոլորակի մակերևույթի վրա: Ինժեներները ենթադրում են, որ նորույթը կօգտագործվի 2023 թվականին: Այս մասին հաղորդում է Gizmodo-ն:
Նշվում է, որ Վեներայի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է մոտ 500 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի. սա ավելի շատ է, քան Արեգակին ամենամոտը գտնվող Մերկուրի մոլորակի ջերմաստիճանը: Դրանից բացի, մթնոլորտային խտությունն ընդամենը 15 անգամ է ցածր ջրի խտությունից: Այս ամենը ոչ միայն խանգարում է տիեզերագնացներին այցելել Վեներա, այլև խոչընդոտում է անօդաչու հետազոտող սարքերի աշխատանքը. այդ խիստ պայմաններում սարքերը չեն դիմանում երկու ժամից ավելի:
Նշվում է, որ սարքի ստեղծողները հրակայուն նյութեր են օգտագործել: Սարքը փորձարկվել է Վեներայի պայմանները վերարտադրող մթնոլորտում, և այն դիմացել է ավելի քան 21 օր:










