Ավելի քան 1.000 դոլար. iPhone 8-ը կլինի Apple-ի երբևէ ստեղծած ամենաթանկ սմարթֆոնը. լրատվամիջոցներ

09:03 • 10.02.17

Ամերիկյան Apple ընկերության հոբելյանական 10-րդ iPhone-ը, որը, ըստ տարբեր աղբյուրների, կունենա հեղափոխական դիզայն ու համալրված կլինի մի շարք նորարարություններով, կլինի ընկերության կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ iPhone-ը:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ iPhone 8-ի գինը կգերազանցի 1.000 դոլարը, ինչը պայմանավորված կլինի գերժամանակակից OLED էկրանի և եռաչափ սենսորային համակարգի օգտագործմամբ:


Հավելենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ iPhone 8-ի դիմացի հատվածն ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը` առանց «սահմանների» և ստեղների: Այն մեծ մասամբ պատրաստված կլինի ապակուց, մինչդեռ Home կոճակն անտեսանելի կլինի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Home կոճակը, որը մատնահետքով աշխատող զգայակ կլինի, ներկառուցված է լինելու ապակյա էկրանի մեջ: Բացի այդ, հեռախոսն անլար լիցքավորման հնարավորություն կունենա:

 

Ավելի քան 1.000 դոլար. iPhone 8-ը կլինի Apple-ի երբևէ ստեղծած ամենաթանկ սմարթֆոնը. լրատվամիջոցներ