Ինչու է ուտելուց հետո քնելու ցանկություն առաջանում, և որ մթերքներն են դրան նպաստում

22:23 • 10.02.17

Շատերին է ծանոթ ճաշից հետո առաջացող քնելու ցանկությունը: Պարզվում է դրա պատճառներից մեկը կարող է լինել հենց օգտագործվող ուտեստները: Այս մասին գրելով` AdMe.ru-ն ներկայացնում է մի քանի սննդամթերք, որոնք կարող են քնկոտություն առաջացնել, հատկապես միմյանց հետ համադրելու ժամանակ:

1. Կաթնամթերք

Քնելու ցանկություն է առաջացնում տրիպտոֆանի և կալցիումի միակցությունը, որն ուղեղին օգնում է յուրացնել ամինաթթուները: Պինդ պանրի տեսակներն ավելի հաճախ են քնկոտություն առաջացնում:



2. Նուշ

Նուշը մեծ քանակությամբ տրիպտոֆան է պարունակում, որը նպաստում է մելատոնինի` քնի հորմոնի արտադրմանը: Բացի այդ նուշը նաև մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը թուլացնում է մկանները:



3. Բանան

Բանանի պարունակության մեջ առկա շաքարը տրիպտոֆանն առավել դյուրամարս է դարձնում ուղեղի համար:



4. Ընկույզ

Ընկույզն ավելի քիչ քանակությամբ տրիպտոֆան է պարունակում, քան նուշը, սակայն այն պատրաստի մելատոնին է պարունակում:



5. Բալ

Բալը ևս բարձրացնում է մելատոնինի մակարդակը, հատկապես թթվաշ տեսակները:



6. Ձկան յուղոտ տեսակները

Սաղմոնում, թունայում կամ այլ յուղոտ ձկնատեսակներում պարունակվող թթուներն ուժեղացնում են մելատոնինի արտադրությունը` նվազեցնելով սթրեսի մակարդակը:

 

Ինչու է ուտելուց հետո քնելու ցանկություն առաջանում, և որ մթերքներն են դրան նպաստում