Իտալացին Google Maps-ի համայնապատկերները «վերածել» է համաշխարհային շրջագայության (տեսանյութ)
Google Maps-ի 12-ամյակի պատվին իտալացի ուսանող-դիզայներ Մատեո Արկոնդիսն ինտերակտիվ քարտեզի էկրանապատկերները (սքրինշոթերը) «վերածել» է համաշխարհային շրջագայության: Ուսանողի հետաքրքրաշարժ աշխատանքը հրապարակվել է YouTube-ի Ideando ալիքում:
Lenta.ru-ն գրում է, որ տեսահոլովակը բաղկացած է Google Maps-ի և Google Street View-ի 3.305 սքրինշոթերից: Այն իրենից ներկայացնում է համաշխարհային շրջագայություն զանազան քաղաքներով և երկրներով՝ այդ թվում Եվրոպայով, ԱՄՆ-ով, Բրազիլիայով և Ճապոնիայով: Տպավորիչ տեսարաններն ուղեկցվում են երաժշտությամբ, քամու հնչյուններով և ավտոմեքենաների աղմուկով:
Նշվում է, որ յուրահատուկ շրջագայությունը ստեղծելու համար Արկոնդիսին մեկ շաբաթ է պահանջվել:










