Ամերիկացիները փորձարկել են 1000 ձիաուժ հզորությամբ նորագույն էլեկտրամեքենան (տեսանյութ)
Ամերիկյան Lucid Motors ընկերությունը հրապարակել է իր առաջին ավտոմեքենայի` 1000 ձիաուժ հզորությամբ Air էլեկտրամեքենայի ձմեռային փորձարկումների տեսանյութը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, տեսանյութում ցուցադրվում է մշակման նախնական փուլում գտնվող հզոր մոդելի նախատիպը, երբ փորձարկվում էր արգելակների և այլ համակարգերի աշխատանքն ու մեքենայի կառավարումը: Մեքենան փորձարկվել է Մինեսոտա նահանգի հյուսիսային շրջանում` -28 աստիճան ցրտի պայմաններում` ըստ Ցելսիուսի:
Lucid Air էլեկտրամեքենան ներկայացվել է անցյալ տարվա ավարտին: Այն զինված է երկու էլեկտրաշարժիչով, իսկ առանց վերալիցքավորման այն կարող է մինչև 640 կմ տարածություն անցնել: 100 կմ/ժամ արագությունը նորույթը հավաքում է 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 315 կմ/ժամ:
Սպասվում է, որ մեքենան արտադրության կհանձնվի Արիզոնայի գործարանում: Հաջորդ տարի նախատեսվում է 250 մեքենա թողարկել, որոնց արժեքը կտատանվի 100-160 000 դոլարի սահմանում:
Winter Testing from Lucid Motors on Vimeo.










