Ford-ը 1 մլրդ դոլար կներդնի մեքենաների ինքնակառավարման համակարգի կատարելագործման համար

13:33 • 11.02.17

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը հայտարարել է առաջիկա 5 տարվա ընթացքում մեքենաների ինքնակառավարման համակարգի «արհեստական ուղեղը» կատարելագործելու նախագծում 1 մլրդ դոլար ներդնելու որոշման մասին:


Ինչպես հայտնում է The Verge-ը, ընկերությունը ներդրումն անելու է Google և Uber ընկերությունների նախկին աշխատակիցներ Բրայան Սելսկիի և Փիթեր Ռանդերի հիմնած Argo AI ստարտափում:


Աղբյուրը նկատում է, որ այլ կերպ ասած՝ Ford-ը գնում է ստարտափը՝ չնայած, որ դա ներկայացնում է որպես ներդրում:


Նշվում է, որ Argo AI-ին ամերիկյան ավտոբրենդին օգնելու է ինքնակառավարվող մեքենաների համար հատուկ համակարգեր ստեղծելու հարցում:


Հայտնի է, որ Ford-ը մտադիր է ներկայացնել սեփական արտադրության առաջին ինքնակառավարվող մոդելը 2021թ.:

Ford-ը 1 մլրդ դոլար կներդնի մեքենաների ինքնակառավարման համակարգի կատարելագործման համար