Ամերիկացի օդաչուն արտասովոր հնարքով երկնքում պատկերել է օդանավի անվանումը (տեսանյութ)
Ամերիկյան Boeing 737-8 MAX մակնիշի ինքնաթիռի օդաչուն բարդ երթուղու միջոցով պատկերել է օդանավի անվանումը:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, օդաչուն այս հնարքը կատարել է ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում նոր ինքնաթիռի փորձնական թռիչքի ժամանակ:
FligthRadar24 կայքի հրապարակման շնորհիվ հստակ երևում է, թե ինչպես է օդանավի հետագծով պատկերվել MAX բառը: Արտասովոր հնարքից հետո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սիեթլի օդանավակայանում:










