Ford-ը 1 միլիարդ դոլար կներդնի ինքնակառավարվող ավտոմեքենաներն արհեստական ինտելեկով ապահովելու համար

19:52 • 13.02.17

Ford ամերիկյան ավտոարտադրողը հինգ տարվա ընթացքում կներդնի 1 միլիարդ դոլար՝ ինքնակառավարվող ավտոմեքենաների համար արհեստական ինտելեկտի ստեղծման համար: Այդ մասին հաղորդվում է ընկերության հաղորդագրությունում. գրում է ТАСС-ը:


Նախագիծը Ford-ը կիրականացնի ինքնավար տեխնոլոգիաների ստեղծման վրա մասնագիտացող Argo Al ընկերության հետ համատեղ:


Argo Al-ի հիմնադիրները Google-ի (Բրայան Սալեսկի) և Uber-ի (Պիտեր Ռենդեր) նախկին մենեջերներն են, ովքեր նախկինում գլխավորել են ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման ուղղությունը:


Ավտոմեքենան նախատեսվում է ներկայացնել 2021 թվականին:


Կայքը գրում է, որ 2016 թվականի օգոստոսին Ford-ն արդեն հայտարարել էր իր առաջին ամբողջությամբ ինքնակառավարվող ավտոմեքենան մինչև 2021 թվականը հայտնելու է իր մտադրությունների մասին:

 

 

Ford-ը 1 միլիարդ դոլար կներդնի ինքնակառավարվող ավտոմեքենաներն արհեստական ինտելեկով ապահովելու համար