iPhone 8-ի վրա Samsung-ի դիսփլեյ կտեղադրվի

18:34 • 13.02.17

Apple ընկերությունը 60 միլիոն OLED-դիսփլեյ է պատվիրել Samsung Display-ից iPhone-ի համար, որը կներկայացվի 2017 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել է 4,3 միլիարդ դոլար. այս մասին հաղորդում է The Investor-ը:

iPhone 8 սմարթֆոններում OLED-դիսփլեյի առկայությունը հաստատել է Sharp-ի գլխավոր տնօրեն Թայ Ջեն Վուն: Նա նշել է, որ սմարթֆոններում LTPS-պանելների օգտագործումից հրաժարվելը միակ ճանապարհն է Apple-ի համար, եթե ընկերությունը ցանկանում է նորարական ապրանքներ արտադրել:

Նշվում է, որ OLED-մատրիցաների արտադրության ժամանակ օգտագործվում են օրգանական միացություններ. դրանք LTPS-դիսփլեյներից տարբերվում են էներգիայի ցածր սպառումով, բարձր կոնտրաստայնությամբ և ճկուն էկրաններ ստեղծելու հնարավորությամբ:

iPhone 8-ի վրա Samsung-ի դիսփլեյ կտեղադրվի