Համացանցում հրապարակվել են Galaxy S8 սմարթֆոնի վերաբերյալ հերթական տեղեկությունները

16:40 • 13.02.17

Համացանցում հրապարակվել են հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության դեռևս չներկայացված Galaxy S8 սմարթֆոնի վերաբերյալ հերթական տեղեկությունները:


Ինչպես նշում է korrespondent.net-ը, նորույթը հասանելի կլինի 2 տարբերակով. դրանցից մեկը կունենա 6Գբ, իսկ մյուսը՝ 4 Գբ ծավալով օպերատիվ հիշողություն:


Բացի այդ, հեռախոսը համալրված կլինի կողային հատվածներով ձգվող էկրանով, Qualcomm Snapdragon 835 պրոցեսորով, 12 մեգապիքսելանոց տեսախցիկով, ինչպես նաև ականջակալների համար նախատեսված Mini Jack անցքով:


Նշենք, որ սմարթֆոնը հավաքվելու է Վիետնամում:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ  Qualcomm Snapdragon 835 պրոցեսորի շնորհիվ Galaxy S8-ը կլինի ամենաարագ աշխատող Android-հեռախոսը:

 

Համացանցում հրապարակվել են Galaxy S8 սմարթֆոնի վերաբերյալ հերթական տեղեկությունները