Range Rover-ի էվոլյուցիան ներկայացվել է 2 րոպեանոց տեսանյութում (տեսանյութ)
Բրիտանական Jaguar Land Rover մեքենաշինական ընկերությունը YouTube-ում հրապարակել է 2 րոպեանոց տեսանյութ՝ նվիրված ավտոբրենդի պատմության ամենահայտնի մոդելի՝ Range Rover-ի էվոլյուցիային:
Տեսանյութում ցուցադրվում են արտաճանապարհային Range Rover-ի բոլոր մոդելները՝ ներկայացված 1969-2017թթ. ընթացքում: Նշվում է, որ անցած 48 տարվա ընթացքում Range Rover-ի մոդելներն աչքի են ընկել անթերի դիզայնով ու ինժեներական նորարարություններով:
Նշենք, որ Range Rover-ի բոլոր մոդելներն իրենց ժամանակահատվածում համարվել են ամենաթանկ մեքենաներից, որոնց գինը սովորաբար գերազանցել է 100.000 դոլարը:










