Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվի (տեսանյութ)

23:22 • 14.02.17

Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչությունը պլանավորել է այս տարվա ամռանը գործարկել անօդաչու թռչող տաքսիների ծառայություններ: Այս մասին հաղարդում է Associated Press-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ehang 184 մոդելի անօդաչուն, որը մշակվել է չինական Ehang ֆիրմայի հետ, ներկայացվել է փետրվարի 12-14 Դուբայում անցկացված Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ:

Հայտնի է, որ դրոնը կարող է տեղափոխել մինչև 110 կիլոգրամ քաշով բեռներ և բարեհաջող անցել է փորձնական թռիչքները:

Կայքի հաղորդմամբ` նորույթի արտաքին տեսքը հիշեցնում է 3,9 մետր երկարությամբ, 4 մետր լայնությամբ և 1,6 մետր բարձրությամբ ուղղաթիռ, իսկ քաշը կազմում է 250 կիլոգրամ:

Նշվում է, որ դրոնը հնարավորություն կունենա օդում գնտվել 30 րոպե և զարգացնել մինչև 160 կմ/ժամ արագություն:

Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվի (տեսանյութ)