Nokia-ն կներկայացնի աշխարհի ամենադիմացկուն բջջայինի նոր տարբերակը

15:34 • 14.02.17

Ֆիննական Nokia տեխնոլոգիական ընկերության՝ 2000թ. ներկայացված Nokia 3310 բջջայինը համարվում է բոլոր ժամանակների ամենադիմացկուն հեռախոսը, որի նոր մոդելի շնորհանդեսը կայանալու է շուտով:


Ինչպես նշում է The Independent-ը, նոր Nokia 3310-ը կարժենա 59 եվրո ու իր որակով ամենևին էլ չի զիջի օրիգինալ մոդելին:


Նոր հեռախոսի շնորհանդեսը կայանալու է փետրվարի վերջին՝ Mobile World Congress միջոցառման շրջանակում: Սպասվելիք նորույթի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:

 

 

Nokia-ն կներկայացնի աշխարհի ամենադիմացկուն բջջայինի նոր տարբերակը