Samsung-ի ղեկավարը կոռուպցիոն գործի շրջանակում հարցաքննվել է ավելի քան 15 ժամ
Հարավկորեական խոշորագույն կոնգլոմերատի՝ Samsung Group-ի ղեկավարներից Լի Ջեյոնը երկրի գլխավոր դատախազի կողմից հարցաքննվել է ավելի քան 15 ժամ:
Ինչպես նշում է Reuters-ը, 48-ամյա ղեկավարը, որը որպես կասկածյալ է հանդես գալիս երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շուրջ կոռուպցիոն սկանդալի գործով, դատախազի՝ Սեուլի հարավային հատվածում գտնվող գրասենյակը լքելիս հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ լրագրողներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի դատախազության տվյալներով՝ Samsung Group-ը մի քանի մլրդ դոլար է փոխանցել նախկին նախագահի մոտ ընկերուհուն պատկանող բիզնես ընկերություններին և կազմակերպություններին: Տրված կաշառքի դիմաց երկրի իշխանությունները նպաստել են Samsung Group-ի գործի բարգավաճմանը:
Հայտնի է, որ Samsung Group-ի մյուս ղեկավարները հարցաքննվել էին կիրակի և երկուշաբթի: Նրանք, ինչպես և Լի Ջեյոնը, հերքել էին կաշառք տալու մեղադրանքները:










