Facebook-ի նոր հավելվածը թույլ կտա ֆեյսբուքյան տեսանյութերը դիտել մեծ էկրանի վրա

12:12 • 15.02.17

Facebook ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր հավելված՝ նախատեսված «խելացի» հեռուստացույցների համար, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ այն թույլ կտա ֆեյսբուքյան տեսանյութերը դիտել մեծ էկրանի վրա:


Հայտնի է, որ նորույթը շուտով հասանելի կլինի հավելվածների առցանց խանութներում: Դրանից կկարողանան օգտվել Apple TV, Samsung Smart TV և Amazon Fire TV հեռուստացույցներ ունեցողները:


Նշվում է, որ հավելվածը թույլ կտա օգտատերերին ֆեյսբուքյան տեսանյութեր դիտելուց զատ, մեծ էկրանին տեսնել անձնական էջի լրահոսը:

 

Facebook-ի նոր հավելվածը թույլ կտա ֆեյսբուքյան տեսանյութերը դիտել մեծ էկրանի վրա