Հաջորդ սերնդի iPhone-ի էկրանը «կկարդա» մատնահետքերը

17:20 • 15.02.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ձեռք է բերել նոր արտոնագիր, որի համաձայն` հաջորդ սերնդի iPhone-ի էկրանը համալրված կլինի օգտատիրոջ մատնահետքերը «կարդալու» գործառույթով:


Ինչպես նշում է The Verge-ը, հեռախոսը կունենա ինտերակտիվ էկրան՝ համալրված IR դիոդներով, որոնք էլ անմիջապես էկրանից «կկարդան» մատնահետքը:


Հայտնի է, որ ներկայում iPhone-ներում կա նույն գործառույթը կատարող Touch ID հատուկ հավելվածը: Սակայն արտոնագրված նոր տեխնոլոգիան շատ ավելի առաջադեմ է ու փոխարինելու կգա Touch ID-ին:


Հիշեցնենք, որ նոր iPhone-ը կարող է դառնալ Apple-ի կողմից երբևէ արտադրված ամենաթանկ հեռախոսը, որի գինը կգերազանցի 1.000 դոլարը:

 

Картинки по запросу Apple patent shows a fingerprint reader built right into an iPhone screen

 

Հաջորդ սերնդի iPhone-ի էկրանը «կկարդա» մատնահետքերը