Ավելի քան 2 մլն եվրո. Pagani-ն ներկայացրել է նոր սուպերքար (լուսանկարներ)

15:13 • 15.02.17

Գերարագընթաց ու թանկարժեք մեքենաների արտադրությամբ զբաղվող Pagani իտալական բրենդը պաշտոնապես ներկայացրել է 2 280 000 եվրո արժողությամբ Huayra Roadster ռոդսթերը, որն ընկերության ղեկավար Հորացիո Պագանիի խոսքով՝ իր նախաձեռնած «ամենադժվար» նախագիծն էր:


Ինչպես նշում է motor.ru-ն, ընդհանուր առմամբ, այս մեքենայից հավաքվելու է 100 օրինակ, որոնցից յուրաքանչյուրն արդեն նախապես պատվիրված է:


Pagani Huayra Roadster-ը համալրված է 6լ աշխատանքային ծավալով, 764 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V12 շարժիչով: Հայտնի է, որ մեքենայի սովորական տարբերակը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.3 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 370 կմ/ժ է:

 

Компания показала открытую модификацию суперкара Huayra

 

Компания показала открытую модификацию суперкара Huayra. Фото 1

Компания показала открытую модификацию суперкара Huayra. Фото 2

 

Ավելի քան 2 մլն եվրո. Pagani-ն ներկայացրել է նոր սուպերքար (լուսանկարներ)