Bugatti Chiron-ը 400 կմ/ժամ արագությունը զարգացրել է ընդամենը 1 րոպեում

23:44 • 16.02.17

Bugatti Chiron հիպերքարը, որը ֆրանսիական ապրանքանիշի լեգենդար Veyron  մոդելի իրավահաջորդն է, կարողացել է 402 կմ/ժամ արագությունը զարգացնել և միանգամից կանգ առնել մեկ րոպեից էլ կարճ ժամանակահատվածում:

 

Motor.ru-ի հաղորդմամբ` այս մասին թվիթերյան իր էջում գրառել է ընկերության ղեկավարությունից տեղեկությունն ստացած լրագրողը: Ղեկավարությունը հայտնել է առաջատար մոդելի գրանցած մոտավոր ցուցանիշը` չնշելով սակայն, թե արդյոք այն ռեկորդային է:

 

Շվեդական Koenigsegg ընկերությունից, օրինակ, հայտնել են, որ 1500 ձիաուժ հզորություն զարգացնող Regera սուպերհիբրիդը ունակ է 400 կմ/ժամ-ը զարգացնել 20 վայրկյանում, սակայն հայտնի չէ, թե որքան ժամանակ է անհրաժեշտ մեքենային կանգ առնելու համար:

 

 Bugatti Chiron-ի պրեմիերան կայացել է 2016-ին: Այն համալրվել է լիաքարշակ համակարգով, 1500 ձիաուժ հզորություն զարգացնող, 8 լիտր ծավալային W16 տուրբոշարժիչով: Իսկ 100 կմ/ժամ-ը մեքենան զարգացնում է 2.5 վայրկյանում:

 

 

Bugatti Chiron-ը 400 կմ/ժամ արագությունը զարգացրել է ընդամենը 1 րոպեում