Շվեյցարիայում հեռակառավարվող գնացքներ կփորձարկեն

21:47 • 16.02.17

«Շվեյցարական դաշնային երկաթուղիները» զարգացման ծրագիր են ներկայացրել, որը պետք է իրականացվի մինչև 2020 թվականը:

Euromag-ի տեղեկացմամբ` ղեկավարությունը նախատեսում է առանց մեքենավարների գնացքներ և սլաքների տեղափոխման թվային համակարգ գործարկել:



Շվեյցարիայի երկաթուղային գծերի ղեկավարությունը ձգտում է ստեղծել ապագայի տրանսպորտը, որի իրագործումը նախատեսված է կյանքի կոչել առաջիկա տարիների ընթացքում:

Մասնավորապես, նախատեսվում է հեռակառավարման համակարգով գնացքներ փորձարկել, ինչպես նաև բարելավել երկաթուղային ցանցի կառավարման համակարգն ընդհանուր առմամբ, ինչև թույլ կտա 30 տոկոսով ավելացնել ուղևորների հոսքը:

 

Շվեյցարիայում հեռակառավարվող գնացքներ կփորձարկեն