Հրապարակվել է «iPhone 8-ին սպանող» սմարթֆոնի լուսանկարը` Xiaomi ընկերությունից

23:13 • 16.02.17

Համացանցում հրապարակվել է «չինական Apple» անվանումն ստացած Xiaomi ընկերության Mi6 նորագույն մոդելի լուսանկարը, որը բնութագրվում է որպես «iPhone 8-ին սպանող»:

 

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, նորագույն գաջեթի լուսանկարը հրապարակվել է Weibo չինական սոցցանցում: Այն պատկերվել է Foxconn գործարանում, որտեղ հավաքվում են սմարթֆոնները:

 

Նորագույն սմարթֆոնում բացակայում է Home ստեղնը, և այն բավականին խոշոր չափսեր ունի: Դիմացի տեսախցիկը տեղակայված է բարձրախոսի ձախ կողմում, իսկ մատնահետքերի սկաները, ենթադրաբար, տեղակայված է հետևի կողմում:

 

Xiaomi-ն իր նորագույն սմարթֆոնը ներկայացնելու է այս տարվա մարտին: Նախնական տվյալների համաձայն` նորույթը զինված է V970 ութամիջուկ պրոցեսորով: Այն համալրվել է 4-6 ԳԲ օպերատիվ և 128-256 ԳԲ կուտակային հիշողությամբ:

 

Սարքավորումն աշխատելու է Xiaomi-ի սեփական օպերատիվ համակարգով: Իսկ սմարթֆոնի արժեքը կկազմի 290 դոլար:

 

 

Հրապարակվել է «iPhone 8-ին սպանող» սմարթֆոնի լուսանկարը` Xiaomi ընկերությունից