Ավտոմեքենա. Apple-ի երկրպագուներն անվանել են բրենդից ամենաշատ սպասվող նորույթը
ԱՄՆ–ում 3000 քաղաքացու շրջանում անցկացված առցանց սոցհարցման արդյունքները վկայում են, որ սպառողները հանրահայտ Apple տեխնոլգիական ընկերությունից ամենաշատը սպասում են ոչ թե iPhone կամ MacBook, այլ՝ ավտոմեքենա:
Ինչպես նշում է Investorʼs Business Daily-ն, սոցհարցման մասնակիցներին հարցրել են, թե գալիք 5 տարվա մեջ նրանք Apple-ից ամենաշատն ինչ արտադրանք կցանկանային տեսնել:
Հայտնի է, որ «խելացի» ավտոմեքենայի օգտին է քվեարկել հարցվածների 21.6%-ը, մինչդեռ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են հայտնվել սեփական սթրիմինգային ծառայությունն ու վիրտուալ իրականության ակնոցները:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին շրջանառում այն մասին, որ Apple-ն ստեղծում է ինքնակառավարվող մեքենա: Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Apple-ը չեղարկել է այդ նախագիծը՝ ցանկանալով կենտրոնանալ ինքնակառավարման համակարգերի ստեղծման վրա:










