Հոլանդիայում նոր լուսային ազդանշան են փորձարկում «սմարթֆոնային զոմբիներին» պաշտպանելու համար
Նիդերլանդների Բոդեխրավեն քաղաքի ճանապարհներին «Հավելյալ լուսային գծեր» են փորձարկում, որոնց նպատակն է հուշել սմարթֆոնից օգտվող անցորդներին ճաանապարհն անցնելու ճիշտ պահը:
Ինչպես ներկայացնում է The Verge-ը, փորձարկման փուլում գտնվող նախագծի շրջանակներում անցումների մոտ հավելյալ LED լուսավորության գտեր են տեղակայվել, որոնք տեսանելի կլինեն մշտապես սմարթֆոններին նայող անցորդների համար:
Հավելյալ գիծը կլուսավորվի կանաչ կամ կարմիր գույնով` համապատասխան երթևեկության կանոններին` զգուշացնելով «սմարթֆոնային զոմբիներին» ճանապարհն անցնելու կամ կանգնելու անհրաժեշտության մասին: Ներկա պահին լուսավորվող գծերը տեղակայվել են մի շարք դպրոցների մոտակա խաչմերուկներում:










