Ինքնատիպ ժամացույցը ժամանակը ցույց է տալիս օդում շարժվող մագնիսի միջոցով (լուսանկարներ)

17:22 • 16.02.17

Flyte ընկերությունը ներկայացրել է նորարարական տեխնոլոգիական լուծումներով ժամացույց, որի վրա չկան ո՛չ թվեր, ո՛չ սլաքներ:

Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, ուշագրավ նորույթը ստացել է STORY անվանումը: Այն բաղկացած է դատարակ ժամատախտակից, որի վրայով պտտվում է օդում «ճախրող» մագնիսական գունդը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հարկ եղած դեպքում ժամացույցը հնարավոր է սինխրոնացնել սմարթֆոնի հետ, ինչպես նաև այնպես անել, որպեսզի այն մթության մեջ լուսավորվի:
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինքնատիպ ժամացույցը ժամանակը ցույց է տալիս օդում շարժվող մագնիսի միջոցով (լուսանկարներ)